ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աշխարհի լավագույն կղզիները՝ ըստ զբոսաշրջիկների

Աշխարհի լավագույն կղզիները՝ ըստ զբոսաշրջիկների
06.10.2019 | 13:43

Big 7 Travel տուրիստական առցանց հարթակը կազմել է աշխարհի լավագույն կղզիների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին գրում է Korrespondet.net-ն ու նշում, որ աղյուսակը կազմվել է ըստ զբոսաշրջիկների կածիքների։

Առաջին հորիզոնականում է Ֆլատեյ փոքրիկ կղզին, որ գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Կղզու երկարությունը 19 կմ է, այստեղ բնակվում է ընդամենը 6 մարդ։ Երկրորդ հորիզոնականում Հարավչինական ծովում գտնվող ֆիլիպինյան Պալավան կղզին է՝ 300 քառ․կմ տարածքով, երրորդ հորիզոնականում Վանուատույում գտնվող խոշորագույն Էսպիրիտու-Սանոն , 4-րդում՝ նորվեգական Սամորայ կղզին ։

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև խորվաթական Կորչուլա, իռլանդական Արան, ինչպես նաև՝ Զիմբաբվեյում գտնվող Պեմբա կղզիները։

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ